Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտնել է, որ Իսպանիայի Գավաթի 2019/20 խաղարկության եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներքո: Եզրափակիչ խաղում բասկյան դերբի է՝ «Ատլետիկ»-«Ռեալ Սոսյեդադ»:
Ավելի վաղ ակումբները դիմում էին ներկայացրել ֆեդերացիա՝ կոչ անելով եզրափակիչը հետաձգել այնքան ժամանակով, քանի դեռ երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել խաղին: Արդյունքում, կազմակերպությումը բավարարել էր ֆինալիստների խնդրանքը: Խաղի անցկացման օրը դեռևս հայտնի չէ:
Նախատեսվում էր, որ եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 18-ին: Բայց հիմա այն կորոշվի «Ատլետիկի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ համատեղ քննարկման արդյունքում:
Իսպանական ակումբները մայիսի սկզբին արդեն սկսել են անհատական մարզումները: Ընդ որում, դեռևս հայտնի չէ՝ երբ կվերսկսվի Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանը: