Բելգիան ու Նիդեռլանդները դիտարկում են առաջնությունների հնարավոր միավորումը։
«Սպասվում է, որ նման առաջնությունը կկարողանա մոտենալ Եվրոպայի թոփ-5 լիգաներին։ Բելգիայում և Նիդեռլանդներում այժմ երկու մրցաշար կա, որոնք ընթանում են Եվրոպայի լիգաների վարկանիշային ցուցակի մեջտեղում, սակայն նրանց միասնական տարբերակը կարող է վեցերորդը դառնալ վարկանիշում», — հայտարարել է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ միավորման նախաձեռնողներն են «Այաքսը», ԱԶ-ը, «Վիտեսը», ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը» և «Ուտրեխտը», ինչպես նաև «Անդերլեխտը», «Բրյուգեն», «Գենկը», «Գենտը» և «Ստանդարդը»: