Ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագիրը կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության (1992-2020 թվականներ) լավագույն 50 գոլերի ցանկը։
Լավագույն գոլ է ճանաչվել Զինեդին Զիդանի խփած գնդակը Մադրիդի «Ռեալի» կազմում «Բայերի» դարպասը 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում (2-1): Առաջին կեսի վերջնամասում Ռոբերտո Կառլոսի փոխանցումից հետո Զիդանը կիսաշրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց Հանց-Յորգ Բուտտի դարպասը։
All the #Wayback TO 2002, when Real Madrid’s Zinedine Zidane scored one of the best goals ever in the UEFA Champions League vs Bayer Leverkusen pic.twitter.com/qRkyR9yQWl
— CITY 105.1FM (@CITY1051) May 15, 2019
Երկրոդ տեղում «Ֆիորենտինայի» ֆոտբոլիստ Մաուրո Բրեսանի գոլն է «Բարսելոնայի» դարպասը (1999/2000):
Իսկ երրորդ տեղում 2018թ «Ռեալի» կազմում Ռոնալդուի խփած գնդակն է «Յուվենտուսի» դարպասը։