Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևի հայրը՝ Դմիտրի Չերիշևը արձագանքել է որդու՝ իսպանական ակումբից հեռանալու շշուկներին։
«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Չգիտեմ՝ որտեղից եք դուք նման տեղեկություն ստացել։
Իսպանիայում թիմերը սկսում են մարզումները մայիսի 4-ին։ «Վալենսիայում» մայիսի 5-ին և 6-ին թեստավորելու են ֆուտբոլիստներին, ինչից հետո թիմը կկարողանա վերսկսել մարզումները»,-Չերիշևի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դենիս Չերիշևը ամռանը կարող է հեռանալ «Վալենսիայից»։