Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլը։ Կայացավ A Լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականների միջև։
Այսօր երկու հավաքականներում իրենց նորամուտը նշեցին Յուրգեն Կլոպն ու Չավին։
Ամստերդամում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
13-րդ րոպեին նիդերլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը բացեց հաշիվը՝ անկյունայինից գլխով հարվածով, սակայն գոլը չեղարկվեց հարձակվող Բրայան Բրոբիի կողմից դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի նկատմամբ թույլ տրված խախտման պատճառով։ Գերմանացի հարձակվող Կայ Հավերցը վնասվածք ստացավ առաջին խաղակեսում և չկարողացավ շարունակել խաղը։ Նրան փոխարինեց հարձակվող Յունես Էբնուտալիբը՝ նորամուտը նշելով հավաքականում։ Քիչ անց արդեն Նիդերլանդները կորցրեց իր հարձակվողին՝ Բրոբիին, կրկին վնասվածքի պատճառով․ նրան փոխարինեց Միրդենկը։ Բայց, մինչ այդ գերմանացիներն արդեն հասցրել էին բացել հանդիպման հաշիվը․ Ադեյեմին օգնեց աչքի ընկնել Նմեչային։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-0 էր՝ հօգուտ հյուրերի։
Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան խուսափել պարտությունից․ ավելացված ժամանակում Չավիի թիմի կազմում աչքի ընկավ Գակպոն։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող այս խմբի մյուս խաղում Հունաստանի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Սերբիայի հետ արտագնա հանդիպմանը։
Երկրորդ տուրում Նիդերլանդների հավաքականը կհանդիպի Սերբիայի, իսկ Գերմանիայի հավաքականը՝ Հունաստանի ընտրանու հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































