Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են: Քառորդ եզրափակչի վերջին զույգում մրցել են Ստեֆանոս Ցիցիպասն ու Ֆիլիպ Կրայինովիչը: Ցիցիպասը, 3 սեթում, 3-6, 6-4, 6-4 հաշվով հաղթել է սերբ մրցակցին:
Կիսաեզրափակչի զույգերը կազմել են Ֆեդերերն ու Ցիցիպասը, Օպելկան ու Ալեքս Դե Մինաուրը: