«Վալենսիայի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Superdeporte-ի հաղորդմամբ, «Վալենսիան» պատրատ է առաջարկներ լսել ռուս կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ:
Հաղորդվում է, որ «չղջիկների» կազմը կարող են լքել նաև Ռոդրիգոն, Սիլեսենը, Դիակաբին, Կոնդոգբիան, Տոռեսն ու Գամեյրոն:
Չերիշևը «Վալենսիայում» է 2018 թ-ից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.: