«Վալենսիայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշևը առաջարկ կստանա Չինաստանից, հայտնում է El Chiringuito TV-ն:
Նշվում է, որ այս օրերից մեկը Չինաստանի ակումբներից մեկը առաջարկ է անելու ռուս կիսապաշտպանին: Այս պահին «Վալենսիան» գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ չորեքշաբթի կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Ռեալի» դեմ:
Չերիշևի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: