«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 19-ամյա աստղ Լամին Յամալը վստահ է, որ այս պահին աշխարհում իրեն հավասարը չունի՝ բացառությամբ Կիլիան Մբապեի։
Անդրադառնալով 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցավազքին՝ իսպանացի տաղանդը նշել է, որ հենց ինքն է արժանի ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ աշխարհի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում ենք երկուսս՝ ես և Կիլիան Մբապեն: Ամեն ինչ շատ պարզ է ու ինձ համար՝ միանգամայն ակնհայտ։ Դա գիտեն բոլորը, ովքեր ֆուտբոլ են դիտում։ Կարծում եմ՝ այս տարի ես արժանի եմ այդ մրցանակին՝ վերջին մրցաշրջաններում նվաճածս տիտղոսների շնորհիվ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
France Football հանդեսն արդեն հրապարակել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը, որում, սպասելիորեն, ընդգրկված է նաև Յամալը։
Անցած մրցաշրջանը երիտասարդ վինգերի համար իսկապես ֆանտաստիկ էր։ Նա փայլուն անհատական վիճակագրություն է գրանցել և հասել պատմական թիմային նվաճումների.
«Բարսելոնայի» կազմում՝ 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, 24 գոլ և 18 գոլային փոխանցում։ Կատալոնացիների հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն (ընդհանուր առմամբ արդեն եռակի)։
Իսպանիայի հավաքականում՝ Եվրո-2024-ի և ԱԱ-2026-ի հաղթող։ Աշխարհի առաջնության 8 խաղում նա իր ակտիվն է գրանցել 1 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։
«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։
























































