The Mirror-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալը» «Յունայթեդին» Պոգբայի տրանսֆերի դիմաց կառաջարկի 79 մլն եվրո:
«Ռեալը» Պոգբայի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել նախորդ ամռանը, սակայն հրաժարվեց վճարել 150 մլն ֆունտ: «Ռեալից» զատ, Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Ինտերը»:
«Կարմիր սատանաների» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ.-ի հունիս: Պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 8 հանդիպման ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: