«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդեր Տեր Շտեգենը նշել է այն թիմի անունը, որի կազմում երբեք հանդես չի գա, ինչպես նաև խոսել է Մյունխենգլադբախի «Բորուսիա» հավանական վերադարձի մասին։
«Երբեք մի՛ ասա երբեք (իր վերադարձի մասին «Բորուսիա» Մ․/խմբ․)։ Բայց ես երբեք չէի խաղա «Քյոլնի» կազմում»,-Տեր Շտեգենի խոսքն է մեջբերում Bild-ը։
Ավելի վաղ Տեր Շտեգենը հայտարարել էր, որ բանակցությունները «Բարսելոնայի» հետ դադարեցված են։