«Բարսելոնան» հաստատել է, որ կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը կվերադառնա Իսպանիա Հոլանդիայում կարանտինին հետևելուց հետո։ Այս մասին հաղորդում է Diario AS-ը։
Երբ մրցաշրջանը դադարեցվեց, ֆուտբոլիստն ակումբից հայրենիք վերադառնալու թույլտվություն էր ստացել։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Դե Յոնգը կատալոնական ակումբի ճամբար կվերադառնա մայիսի 3-ին։
Թիմին կմիանա նաև դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, որը ինքնամեկուսացվել էր Մադրիդում։
Մոտ ժամանակներս «Բարսելոնան» պլանավորում է վերսկսել մարզումները։ Մայիսի 6-ին թիմի ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն։