«Ռեալի» պաշտպան Մարսելոն չի կարողացել ընտրել, թե ով է լավագույնը՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, թե «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։
-Ո՞վ է լավագույնը՝ Կրիշտիանուն թե՞ Մեսսին։
-Այս հարցը բոլորին տալիս են, ով ֆուտբոլ խաղացել է։ Յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի։
Քանի որ ես մարզվել եմ Կրիշտիանուի հետ ու տասը տարի խաղացել եմ նրա հետ, կարող եմ ասել, որ մոտիվացիան, որ հաղորդում է Կրիշտիանուն դաշտում, այն, թե ինչ է անում, ինչպես է խոսում․․․ուղղակի բարձրակարգ է։
Մեսսին ուղղակի կարող է կանգնել, հետո ոչ մի տեղից ստանալ գնդակն ու գոլ խփել,- Մարսելոյի խոսքերն է փոխանցում AS-ը։