«Մալագայի» գլխավոր մարզիչ Խուան Ֆունեսը մեկնաբանել է մրցավարությունը Լա Լիգայի երրորդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից (0-4) հետո։
«Ես չեմ ուզում կանգ առնել մրցավարության վրա, քանի որ «Ռեալ Մադրիդը» մեզանից մի գլուխ բարձր էր… Այնուամենայնիվ, թվում է, թե բավարար է «Ռեալի» ֆուտբոլիստի վրա պարզապես շնչել, որպեսզի խախտում նշանակվի, մինչդեռ մենք բառացիորեն պետք է արյունահոսենք, որպեսզի մրցավարները վերջապես խախտում նշանակեն մեր օգտին», — Ֆունեսի խոսքերը մեջբերել է Defensa Central-ը։
«Մեր մրցակիցներն ունեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ։ Ես գոհ չեմ այս երկու արտագնա խաղերում ցուցադրածից, բայց կան բաներ, որոնք մեզ ավելի ուժեղ կդարձնեն. մենք կշարունակենք աճել։ Նման դժվարին պայմաններում սխալ կլինի ինքնագոհ լինել», — հավելել է մարզիչը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 3 խաղում վաստակեց 9 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մլագան» 3 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 1 միավոր և նահանջեց 19-րդ հորիզոնական:
























































