ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանին հաղորդել է, որ կարող են դիտարկել ֆուտբոլային մրցաշրջանը գարուն-աշուն ձևաչափով անցկացման հարցը։
«Այդպիսի հնարավորություն կա, որովհետև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբերին։ Այս գաղափարը հնարավոր է։
Ամերիկայում մրցաշրջանն արդեն անցկացվում է մեկ տարվա շրջանակում։ Գուցե, կարելի է այդպիսի որոշում ընդունել նաև Եվրոպայում ու Աֆրիկայում։ Արժե քննարկել»,-Մոնտալյանիի խոսքերն է փոխանցում Reuters-ը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը կկայանա 2021 թվականին։