Իսպանիայի Լա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ (4-0):
Արսեն 30-րդ րոպեին Մոուրինյուի թիմը հաշվի մեջ առջևում էր երեք գնդակի առավելությամբ․ Ջուդ Բելինգհեմի և Կիլիան Մբապեի գոլերից բացի սեփական դարպասն էր գրավել նաև Էրրերոն։ Հանդիպման վերջին րոպեներին վերջնական հաշիվը ձևակերպեց Գյուլերը։
Նշենք, որ «Լոս Բլանկոսի» նորեկ, Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մարկ Կուկուրելյան իր առաջին մեկնարկային խաղն անցկացրեց մադրիդյան թիմի կազմում։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ջուդ Բելինգհեմը։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 3 խաղում վաստակեց 9 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Մլագան» 3 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 1 միավոր և նահանջեց 19-րդ հորիզոնական:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին․
























































