«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը զայրացած էր, երբ Իսպանիայի Լա Լիգայի երրորդ տուրում Սան Սեբաստիանի թիմը «Էսպանյոլի» դեմ խաղում մնաց պահեստայինների նստարանին։
Diario Vasco-ի տվյալներով՝ «Ռեալ Սոսյեդադի» վերջին՝ հինգերորդ փոխարինումից հետո Զախարյանը հասկացել է, որ կրկին բաց կթողնի հանդիպումը։ Ֆուտբոլիստը առանց թույլտվության հանել է բաճկոնակը (պահեստային նստարանին գտնվող ֆուտբոլիստները կրում են մարզաշապիկի վրայից) և գնացել է դեպի հանդերձարանը՝ առանց խաղի մնացած մասը դիտելու։
«Ռեալ Սոսյեդադը» 2-1 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։
23-ամյա Արսեն Զախարյանի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

























































