«Բարսելոնա» և «Ռեալ Սոսյեդադ» պաշտոնապես հայտարարել են պաշտպան Էկտոր Ֆորտի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Կատալոնական ակադեմիայի սանը կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում՝ տեղափոխվելով Սան Սեբաստիանը ներկայացնող թիմ։
Գործարքի պայմանների համաձայն՝ «Բարսելոնան» պահպանել է ֆուտբոլիստի տրանսֆերի հետգնման առաջնահերթ իրավունքը, ինչպես նաև ապահովել է ֆիքսված տոկոս նրա՝ ապագայում այլ ակումբ հնարավոր վաճառքից։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը երիտասարդ պաշտպանը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Էլչեում», որի կազմում Լա լիգայի շրջանակում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

























































