«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը համաձայնություն չի տվել խաղային դիրքի փոփոխությանը, որն նրան առաջարկել էր թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Կենտրոնական հարձակվողի դիրքում հնարավոր նորեկի, ինչպես նաև Խուլիան Ալվարեսի շուրջ ստեղծված անորոշության պատճառով կատալոնացիների գլխավոր մարզիչը դիտարկում էր Յամալին հարձակման կենտրոնում օգտագործելու տարբերակը։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը հասկացրել է, որ չի ցանկանում հեռանալ իր հարազատ աջ եզրից։
Յամալը վստահ է, որ հենց վինգերի դիրքում կարող է առավելագույնս բացահայտել իր ուժեղ կողմերն ու ավելի հաճախ գնդակ ստանալ։ Այդ պատճառով Ֆլիկը ստիպված է եղել այլընտրանք գտնել․ գլխավոր հավակնորդը դարձել է «Բարսելոնայի» ավագ Ռաֆինյան։
Լա լիգայի առաջին խաղերում Ռաֆինյան արդեն գործել է հարձակման կենտրոնում և իր համար նոր դիրքում հանդես գալիս արդեն հասցրել է դառնալ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


























































