Ֆրանսիական Լիգա 1-ի 2026/27 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս բարդագույն ոչ-ոքի գրանցեց «Լիլի» հետ (2-2):
Տանտերերը շատ մոտ էին տպավորիչ հաղթանակի. հանդիպման 21-րդ րոպեին հաշիվը բացեց Հարալդսոնը, իսկ հիմնական ժամանակի ավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, Դիլան Բակվան կրկնապատկեց «Լիլի» առավելությունը։ Թվում էր՝ փարիզյան ակումբը խաղադաշտից կհեռանա ձեռնունայն, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում հյուրերը իսկական քամբեք իրականացրին։
Նախ 90+1-ին րոպեին Վիտինյան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+5-րդ րոպեին Մարկինյոսը խփեց փրկության գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Այս ոչ-ոքիից հետո «Լիլը» 2 խաղից վաստակել է 4 միավոր և բարձրացել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ ՊՍԺ-ն անցկացրած երկու խաղերից հետո ունի ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































