«Միլանի» սեփականատերերի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Լուկա Մոդրիչի՝ իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։ 40-ամյա խորվաթ կիսապաշտպանի նոր համաձայնագիրը նախատեսված է ևս մեկ տարով։
Լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք մի քանի խոսք ասել աստղային ֆուտբոլիստի մասին, շվեդ լեգենդը պատասխանել է.
«Լուկան մաեստրո է։ Ինձ համար նա պարզապես ֆուտբոլ չի խաղում. նա հենց ինքը ֆուտբոլն է: Ես հաճույքով եմ հետևում նրա խաղին: Բախտս բերել է աշխատել Ամերիկայում [ԱԱ-2026-ի ժամանակ] և վայելել նրա ելույթները Խորվաթիայի հավաքականի կազմում:
Ուրախ եմ, որ Լուկան ևս մեկ տարի կմնա «Միլանում»: Ես կասեի, որ նախորդ մրցաշրջանում նա թիմի լավագույն խաղացողն էր: Նա պետք է շարունակի խաղալ որքան հնարավոր է երկար, քանի որ ես ինձ հիշում եմ նմանատիպ իրավիճակում։ Մտածում էի՝ որքա՞ն դեռ պետք է խաղամ, արդյո՞ք պետք է հեռանամ գագաթնակետին: Բայց հետո ինքս ինձ ասացի՝ խաղա՛ որքան հնարավոր է երկար, քանի որ այն օրը, երբ կանգ առնես, կզղջաս, իսկ հաջորդ օրը կասես՝ «Ես դեռ կարող էի խաղալ»:
Ինչպես արդեն նշեցի, մենք «Միլանում» շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Լուկան նույնպես շատ ուրախ է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Net.hr-ը։




























































