Գուլյելմո Վիկարիոն շուտով կմիանա «Յուվենտուսին»։ Լրագրող Ռոմեո Ագրեստիի փոխանցմամբ՝ դարպասապահն արդեն ժամանել է Թուրին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալացին «Տոտենհեմից» վարձավճարով կվերցվի մեկ տարով՝ 8 միլիոն եվրոյով և 2 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Իտալիայում Վիկարիոն հանդես է եկել «Էմպոլիում», «Վենեցիայում», «Կալյարիում» և «Պերուջայում»։
Նա երեք մրցաշրջան անցկացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում։


























































