Հայաստանի Առաջին խմբի երկու թիմեր՝ «Վեստ Արմենիան» և «Դիլիջանը» հայտարարել են մայիսի 3-ին ընկերական խաղ անցկացնելու մասին:
Հանդիպումը տեղի կունենա Ձորաղբյուրի մարզաբազայում և կմեկնարկի ժամը 13:00-ին:
«Խաղը կանցկացվի անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ»,- ասվում է «Վեստ Արմենիայի» տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից վերսկսել են մարզումները՝ պահպանելով անվտանգության կանոններն ու համապաստասխան թեստավորում անցնելով:
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ սահմանափակումները հանվելու են: Այսպիսով, մայիսի 4-ից սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ, սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեությունը ևս կթույլատրվի միայն մարզիկների համար: