«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, 48-ամյա Էնդի Քոուլը պատմել է երիկամի փոխպատվաստումից հետո առաջացած հոգեբանական խնդիրների մասին.
«Ես շատ հաճախ եմ ցանկանում հանձնվել: Սա վերաբերում է ոչ միայն կյանքին, այլև՝ ամեն ինչին: Շատ բարդ է դառնում: Անցած չորեքշաբթի ինձ շատ վատ էի զգում: Դա շատ անսպասելի էր, այնպես որ ստիպված եղա ամբողջ օրն անցկացնել անկողնում: Ես ընդունեցի պարտությունս ու համակերպվել էի այն մտքի հետ, որ այսօր իմ օրը չէ: Առաջ ես կպայքարեի: Վերջիվերջո, ես գիտեմ, որ չեմ կարող հաղթել:
Այս 5 տարին իսկապես անտանելի էր: 2018 թվականի դեկտեմբերին ամեն ինչ վատացավ: Բայց ես դեռ այստեղ եմ: Սա ամենակարևորն է: Մարդիկ չեն հասկանում, թե դու ինչի հետ ես ստիպված բախվել՝ պայքարելով հիվանդության դեմ: Նրանք նայում են փոխպատվաստված պացիենտին և ասում են. «Ամեն ինչ լավ է: Դու շատ լավ տեսք ունես»: Արտաքնապես գուցե հենց այդպես էլ երևում է, բայց հոգումդ մի շարք բաներ են կատարվում: Դու գործ ես ունենում դեղերի և տրամադրության անկումների հետ: Իմ բախտը բերել է, որ այդ ամենից ես չեմ չարացել:
Հոգեբանական առողջությունն ամենակարևորն է: Հիվանդության հետ պայքարելը դժվար է, քանի որ մի օր քեզ մոտ ամեն ինչ լավ է, իսկ հաջորդ օրը քեզ աղբի պարկ ես զգում: Հենց այդպես էի ինձ զգում անցած չորեքշաբթի: Իսկ հինգաբթի ամեն ինչ արդեն լավ էր: Ես պետք է ընդունեմ, որ մարմինս երբեմն ասում է. «Այսօր դու չես լինի իմ մեջ»: Այնպես որ պետք է հանգստանալ, վերականգնել ուժերն, ու վաղը չէ մյուս օրը՝ վերադառնալ»,- Քոուլի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: