Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում այս պահին ընթանում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև։
Մրցավարը Սլովենիայի ներկայացուցիչ Սլավկո Վինչիչն է։ Հաշիվը հիմնական ժամանակից հետո 0-0 է․ թիմերը կշարունակեն հանդիպումը լրացուցիչ ժամանակում։
90+3 րոպեին արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը կոպիտ խախտման համար։
Ավելի վաղ՝ 44-րդ րոպեին, վնասվածքի պատճառով փոխարինվել էր Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, որին փոխարինեց Նիկոլաս Օտամենդին։
























































