Արգենտինայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի նախկին պաշտպան Գարի Նևիլի քննադատությանը ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
Հանդիպմանն ընդառաջ անգլիացի հեռուստափորձագետը բավականին կոշտ ձևով հայտարարել էր, որ վստահ է անգլիացիների հաղթանակին, ընդ որում, նա բացահայտ կերպով «ալբիսելեստեի» կենտրոնական պաշտպաններին անվանել էր թիմի թույլ օղակը։
«Հուսով եմ՝ խաղային կարիերաս ավարտելուց հետո ես այնքան հիմար չեմ լինի, որքան նա է։ Ես չեմ քննադատի ֆուտբոլիստներին։ Լիչան (Լիսանդրո Մարտինեսը) և ես կատաղած էինք այդ մեկնաբանություններից։ Անգլիայում սիրում են շատ խոսել խաղերից առաջ»,- «Տոտենհեմի» պաշտպան Ռոմերոյի խոսքերը մեջբերում է AlbicelesteTalk-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Անգլիային և նվաճել ԱԱ-2026-ի եզրափակիչի ուղեգիր։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, որտեղ արգենտինացիները տիտղոսի համար կմրցեն Իսպանիայի ազգային հավաքականի դեմ։
























































