Չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, Անգլիայի հավաքականը ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում 1-2 հաշվով պարտություն կրեց Արգենտինայից՝ մինչև 85-րդ րոպեն հաղթելով 1-0 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից հետո անգլիացիների առաջատարներից մեկը՝ կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, հայտնվել է տհաճ միջադեպի կենտրոնում։
Նա հարվածել է արգենտինացիների և «Ստրասբուրի» 21-ամյա կիսապաշտպան Վալենտին Բարկոյի ծոծրակին այն պահին, երբ վերջինս գնում էր գրկախառնվելու իր թիմակիցների հետ։ Նման վարքագծի պատճառը մնում է անհայտ, ընդ որում, դրանից վայրկյաններ առաջ Ջուդը ողջունել էր Արգենտինայի հավաքականի մյուս խաղացողներին։
Մրցավարներից ոչ ոք չի նկատել Բելինգհեմի արարքը, սակայն, ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, դա կարող է հանգեցնել ՖԻՖԱ-ի կողմից կարգապահական տույժերի։ Գործը կարող է հասնել որակազրկման, ինչի պատճառով անգլիացին կարող է բաց թողնել Մայամիում կայանալիք Ֆրանսիայի դեմ երրորդ տեղի համար հանդիպումը։
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 01։00-ին։
El manotazo de #JudeBellingham al argentino #ValentínBarco tras la conclusión de la semifinal | 📹 @AgustinMuzzu pic.twitter.com/Mh1ySRJ1fE
— Everardo Herrera (@alpiedeldeporte) July 16, 2026
























































