Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Անգլիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից (2-1) հետո։
Արգենտինացիները եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 85-րդ և 92-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խաղացողներին։ Մենք հիանալի կոլեկտիվ ունենք։ Կփորձենք ևս մեկ հաղթանակ տոնել և նվաճել գավաթը, բայց այն, ինչին արդեն հասել են տղաները, պարզապես անհավանական է։
Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն առանցքային դեր խաղացին։ Ֆուտբոլում, ինչպես և կյանքում, միշտ պետք է պայքարել մինչև վերջ։ Մենք մեզ ավելի լավ ենք դրսևորում, երբ հայտնվում ենք բարդ իրավիճակում։ Թվում էր, թե Եգիպտոսի դեմ հանդիպումը գագաթնակետն էր, բայց մեր խաղացողները գերազանցեցին նաև դա։ Կարծում եմ, որ մենք արժանիորեն հաղթեցինք»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սկալոնին։
Հուլիսի 19-ին կայանալիք եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։
























































