Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինայից կրած պարտությունը (1-2)։
Գերմանացի մասնագետն ընդունել է, որ խփած գնդակից հետո իր թիմը կորցրել է նախաձեռնությունն ու մրցակցին թույլ է տվել չափազանց շատ վտանգավոր պահեր ստեղծել։
«Մենք հիասթափված ենք։ Մենք այնքան մոտ էինք, բայց մեր խփած գոլից հետո չափազանց պասիվ դարձանք և թույլ տվեցինք մրցակցին շատ պահեր ստեղծել:
Մենք չկարողացանք կրկին տիրել գնդակին և վերահսկել խաղը, իսկ հետո թույլ տվեցինք նրանց չափազանց շատ փոխանցումներ կատարել տուգանային հրապարակ, պահեր ստեղծել և հարվածներ հասցնել։ Մենք մոտ էինք, բայց չկարողացանք պահպանել խաղի մակարդակը խփած գոլից հետո։
Իհարկե, մենք ցանկանում էինք խփել երկրորդ գոլը, բայց դա անհնար է, երբ չես կարողանում տիրել գնդակին։ Մենք չէինք կարողանում դուրս գալ պաշտպանությունից։ Մենք մնացինք 4-4-2 սխեմայով, բայց գնալով ավելի ու ավելի պասիվ էինք դառնում։ Կարծում եմ՝ խնդիրը խաղի կառուցվածքի մեջ չէր. մենք ոչինչ չէինք փոխել։ Բայց բուն հանդիպումն ամբողջությամբ փոխվեց», — Տուխելի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Գերմանացի մասնահետը նաև հավելել է, որ ըմբռնումով է մոտենում պարտությունից հետո հնչող քննադատությանը.
«Ոչ մի խնդիր։ Ես հասկանում եմ, որ նման քննարկումներ լինելու են։ Խաղից հետո միշտ էլ գտնվում են միլիոնավոր մասնագետներ, որոնք գիտեն՝ ինչպես ավելի լավ կլիներ», — եզրափակել է մասնագետը։
Հիշեցնենք, ոի հուլիսի 19-ին Անգլիայի հավաքականը բրոնզե մեդալների համար կմրցի ֆրանսիացիների ընտրանու դեմ։
























































