Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ-2026-ում նոր տպավորիչ ռեկորդ է գրանցել։
Ինչպես հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը, արգենտինացի հարձակվողը դարձել է Աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչների պատմության մեջ հանդես եկած ամենատարեց դաշտային ֆուտբոլիստը։
Հուլիսի 15-ին կայացած Անգլիայի հավաքականի դեմ կիսաեզրափակիչ խաղում լեգենդար ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում։ Հանդիպման օրը Մեսսին 39 տարեկան և 21 օրական էր։
























































