«Լիվերպուլի» և Շոտլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մեծության մասին։
«Կար միայն մեկ խաղացող, որին կարելի է համեմատել Մեսսիի հետ։ Դա Դիեգո Մարադոնան է։ Ես խաղացել եմ նրա դեմ։ Նա հրաշքներ էր գործում ֆուտբոլային խաղադաշտում։ Մարադոնան միշտ երկու քայլ առաջ էր իր մրցակիցներից»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի ընթացիկ առաջնությանը։ 39-ամյա հարձակվողն արդեն աչքի է ընկել 8 խփած գոլով։
Մունդիալի կիսաեզրափակիչում «ալբիսելեստեն» կմրցի Անգլիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։
























































