Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոշտ քննադատության է ենթարկել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։
Երկրի ղեկավարի վրդովմունքի գլխավոր պատճառն այն է, որ մրցաշարում գրանցած տապալումից հետո միայն մեկ խաղացող է վերադարձել հայրենիք։
«Ինքնաթիռում գրեթե ոչ ոք չկար։ Դա ուղղակի խայտառակություն է։ Վերադարձել է միայն մեկ ֆուտբոլիստ, իսկ մնացած բոլորը մնացել են այնտեղ», — նախագահի խոսքերն է մեջբերում բրազիլական Globo պարբերականը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում Բրազիլիայի հավաքականը կարողացավ հասնել միայն 1/8 եզրափակիչ։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը չկարողացավ նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր՝ 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրելով Նորվեգիայի ընտրանուց։
Այսպիսով, վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ «Սելեսաոն» չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի արգելքը և դուրս մնաց պայքարից։
























































