ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մտադիր է առաջ մղել Աշխարհի առաջնությունը զգալիորեն ընդլայնելու ծրագիրը՝ մինչև 64 մասնակից թիմ, սկսած 2030 թվականի մրցաշարից, հայտարարել է ինսայդեր Ռոմեն Մոլինան:
Այս քայլը պաշտոնյայի նախընտրական քարոզարշավի կարևորագույն տարրերից է 2027 թվականի Կոնգրեսի քվեարկությունից առաջ։
Այս ծրագիրն իրականացնելու համար Ինֆանտինոն կփորձի ստանալ բարեկամ աֆրիկյան ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարների աջակցությունը:
Ըստ աղբյուրի, այս աջակցության դիմաց աֆրիկյան կողմը կպահանջի փոփոխություններ կատարել կազմակերպության կանոնադրությունում: Սա անհրաժեշտ է, որպեսզի Ինֆանտինոն կարողանա լրացուցիչ նախագահական ժամկետով առաջադրվել:
Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին։

























































