«Չելսիի» ֆուտբոլիստները, որոնք Անգլիայի սահմաններից դուրս են գտնվում, պետք է կիրակի օրը վերադառնան ակումբի ճամբար։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։ Կորոնավիրուսի համավարակի մասին հայտարարվելուց հետո «Չելսիի» ղեկավարությունը որոշ խաղացողների թույլ տվեց լքել երկիրը։
Երկրից մեկնածների թվում են Վիլիանը, Մարկոս Ալոնսոն ու Էմերսոնը։ Հաշվի առնելով այն, որ սահմանները փակ են «Չելսին» խիստ պահանջներ չի դնի, բայց հույս ունեն, որ մայիսի 3-ին ֆուտբոլիստներն ակումբում կլինեն։
Դրանից հետո ֆուտբոլիստները 14-օրյա կարանտին կանցնեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՊԼ-ի ակումբներին կարող է առաջարկվել խաղացողներին շաբաթը երկու անգամ կորոնավիրուսի թեստ անել։ Անգլիայի առաջնությունը կարող է մեկնարկել հունիսի 8-ին։