Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն անդրադարձել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Մարոկկոյի դեմ կայանալիք խաղին արգենտինական մրցավարական բրիգադի նշանակմանը։
Վճռորոշ հանդիպումը կսպասարկի արգենտինացի մրցավար Ֆակունդո Տելյոն, իսկ նրա օգնականները նույնպես Արգենտինան ներկայացնող մրցավարներ կլինեն։ Այս որոշումը ֆուտբոլային հանրության շրջանում որոշակի քննարկումների առիթ է դարձել այն համատեքստում, որ Ֆրանսիայի հավաքականը հնարավոր է եզրափակիչում մրցի հենց արգենտինացիների հետ։
«Մենք պետք է դա ընդունենք որպես փաստ։ Ես վստահում եմ մրցավարներին։ Մեր մրցակիցը մրցավարը չէ, այլ Մարոկկոյի հավաքականը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Guardian պարբերականը։
Դեշամը նաև պատասխանել է այն քննադատներին, որոնք դժգոհ էին մնացել ֆրանսիացի մրցավար Ֆրանսուա Լետեքսիեի աշխատանքից 1/8 եզրափակիչի Արգենտինա — Եգիպտոս հանդիպման ժամանակ.
«Հուսանք, որ մրցավարները մեր խաղում նույնքան բարձր մակարդակի վրա կլինեն, որքան մսյո Լետեքսիեն էր», — եզրափակել է Դեշամը։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Ֆրանսիա — Մարոկկո հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին։ Խաղի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով կեսգիշերին՝ 00:00-ին։























































