Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը. շրջանառվող լուրերը ֆրանսիացուն կապում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հետ։ Սակայն նման զարգացումներին կտրականապես դեմ է մադրիդյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Ինչպես հաղորդում է Indykaila News-ը, պորտուգալացի մասնագետն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել ֆրանսիացի հենակետայինի ապագայի հարցով։ Մոուրինյուն կարծում է, որ Չուամենիի կորուստը լրջագույն հարված կլինի «արքայական» ակումբի համար։ Նոր գլխավոր մարզիչը մտադիր է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ համոզելու «Ռեալի» ղեկավարությանը, որ ֆուտբոլիստը կենսական նշանակություն ունի իր նախագծի և մարտավարական ծրագրերի համար։
Օրելիեն Չուամենին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականին ֆրանսիական «Մոնակոյից»՝ 80 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Ավարտված 2025/26 մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 49 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 2 գոլ և 2 արդյունավետ փոխանցում։



























































