Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից՝ չնայած աշխաչհի 2026 թվականի առաջնությունում գրանցած անհաջող արդյունքին։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում գնահատել են մարզչի աշխատանքն ընթացիկ Մունդիալում և եկել այն եզրակացության, որ թիմի՝ պայքարից վաղաժամ դուրս մնալու հարցում մեղքի իր բաժինն ունի հենց ինքը՝ Անչելոտին: Այնուամենայնիվ, պաշտոնանկություն իտալացի մասնագետին չի սպառնում։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր O Globo պարբերականը, ղեկավարությունն Անչելոտիին հնարավորություն կտա ավարտին հասցնելու քառամյա ամբողջական ցիկլը «Սելեսաոյի» ղեկին. նա թիմին կնախապատրաստի հաջորդ՝ 2030 թվականի աշխարհի առաջնությանը։
Նշենք, որ Կառլո Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի վերջ։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականն ավարտել է ելույթներն ԱԱ-2026-ում՝ 1/8 եզրափակիչում անակնկալ պարտություն կրելով Նորվեգիայի ընտրանուց։ Լարված պայքարում անցած խաղն ավարտվել է սկանդինավյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։






















































