Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ չնվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր 41-ամյա ֆուտբոլիստը, այս Մունդիալը վերջինն էր իր կարիերայում։
Պորտուգալիայի ընտրանին լքեց պայքարն արդեն 1/8 եզրափակիչում՝ նվազագույն (0-1) հաշվով զիջելով Իսպանիային։
Մրցաշարից դուրս մնալուց հետո Ռոնալդուն հանդես է եկել բավականին ուշագրավ մեկնաբանությամբ՝ հասկացնելով, որ չի անհանգստանում աշխարհի առաջնության գավաթն այդպես էլ չնվաճելու փաստից։
«Ես երեք տիտղոս եմ նվաճել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Մինչև Կրիշտիանուն Պորտուգալիան ոչինչ չէր հաղթել։ Ամենակարևոր տիտղոսը, որ նվաճել եմ հավաքականի հետ, Եվրո-2016-ն է։ Ինձ համար Եվրոպայի առաջնությունում հաղթելն ունի ճիշտ նույն արժեքը, ինչ աշխարհի առաջնությունում հաղթելը», — Ռոնալդուի խոսքերը մեջբերում է The Touchline պարբերականը։
Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում հասցրել է մասնակցել աշխարհի վեց առաջնության՝ դառնալով համաշխարհային ֆուտբոլի պատմության եզակի ռեկորդակիրներից մեկը։ Թեև աշխարհի գավաթն այդպես էլ անհասանելի մնաց պորտուգալացու համար, նա շարունակում է մնալ Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն և երկրի գլխավոր ֆուտբոլային նվաճումների (այդ թվում՝ Ազգերի լիգայի և Եվրոպայի առաջնության) կերտողը։
Ակնկալվում, որ այս մրցաշարով ավարտվում է ոչ միայն հավաքականի մարզչի, այլև Ռոնալդուի միջազգային կարիերայի դարաշրջանը։
























































