Պարագվայի Սենատի անդամ Սելեստե Ամարիլյան հանդես է եկել սկանդալային և կոշտ հայտարարություններով՝ թիրախավորելով Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեին։
Ֆրանսիական Yahoo-ի լրահոսում հրապարակված նյութի համաձայն՝ քաղաքական գործիչը ծայրահեղ ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ֆուտբոլիստի հասցեին.
«Մբապեն անգամ գրել չի սովորել։ Երբ նա մեծանում էր, կրծքի կաթի փոխարեն կոկոս էր ուտում, իսկ շուրջը գտնվող ամենակիրթ էակները շիմպանզեներն էին։ Նա գաղութացված կամերունցի է, որը ձևանում է որպես ֆրանսիացի։ Վիրավորված, նորահարուստ, ամբարտավան և տգեղ անձնավորություն։ Դարպասապահ Խիլը պետք է նրան միջնամատ ցույց տար։
Նա նյարդայնացած էր և խիստ վախեցած, ինչպես և նրանց ողջ թիմը։ Նրանք անգամ չկարողացան խաղային դրվագից գոլ խփել մինչև 11-մետրանոցները: Շատերը մեղադրում են մեր հավաքականին, բայց միայն այն բանի համար, որ խաղից հետո ոչ ոք Մբապեին մի լավ ապտակ չհասցրեց», — հայտարարել է Ամարիլյան։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ էր կորզել Պարագվայի ազգային հավաքականից։
























































