ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ հայտարարություն է արել հարձակվող Ֆոլարին Բալոգունի շուրջ ստեղծված աղմկահարույց պատմության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, ամերիկյան հավաքականի հարձակվողը կկարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բելգայի դեմ հանդիպմանը, քանի որ ՖԻՖԱ-ն իրական որակազրկումը փոխարինել է պայմանականով՝ սահմանելով մեկ տարի փորձաշրջան:
Իր ելույթի ժամանակ Թրամփը Բալոգունին անվանել է ԱՄՆ-ի հավաքականի լավագույն խաղացողներից մեկը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ թիմերի լավագույն ֆուտբոլիստները պետք է հատուկ վերաբերմունքի արժանանան։
«Գուցե հեռացնե՞նք Մեսսիին: Կամ Ռոնալդուի՞ն։ Կամ Հարի Քեյնի՞ն։ Չի կարելի նման բան անել։ Չի կարելի նրանց հեռացնել: Եթե նման կերպ վարվեք, ապա կարատավորեք այս անհավանական աշխարհի առաջնությունը»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ – Բելգիա հանդիպումը կմեկնարկի հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 04:00-ին:
























































