Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունում Մարոկկոյի ազգային հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կանադայի ընտրանու նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո աֆրիկյան թիմը կարողացավ բացել հաշիվը 50-րդ րոպեին. Աշրաֆ Հակիմիի փոխանցումից հետո աչքի ընկավ Ազեդին Ունահին: 82-րդ րոպեին Ունահին, այս անգամ օգտվելով Բրահիմ Դիասի փոխանցումից, դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+8-րդ րոպեին կրկին Դիասի գոլային փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց Սուֆիան Ռահիմին:
Այս հաղթանակի շնորհիվ Մարոկկոյի ազգային հավաքականը դարձավ առաջին թիմը, որը դուրս է գալիս ընթացիկ մունդիալի քառորդ եզրափակիչ: Հիշեցնենք, որ այդ փուլում մարոկկացիները հուլիսի 10-ին (երևանյան ժամանակով 00:00-ին) ուժերն են չափելու Պարագվայ — Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































