Գերմանիայի ֆուտբոլի միությունը (DFB) հայտարարել է, որ սկսել է բանակցություններ Յուրգեն Կլոպի՝ Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու համար։
«Մարզչական փոփոխության վերաբերյալ DFB-ի ղեկավարությունը այժմ կսկսի բանակցություններ Յուրգեն Կլոպի հետ։ Նա արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել ստանձնել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը», — ասվում է DFB-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Յուլիան Նագելսմանն այսօր՝ հուլիսի 3-ին, ազատվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Գերմանիայի հավաքականը ոչ այդքան հաջող ելույթ ունեցավ Աշխարհի առաջնությունում՝ դուրս մնալով մրցաշարից 1/16 եզրափակիչում՝ պարտվելով Պարագվային 11 մետրանոց հարվածաշարում։
























































