Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Խորվաթիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո հարգանքի տուրք է մատուցել նախորդ տարի ողբերգական ավտովթարում զոհված թիմակցի՝ Դիոգու Ժոտայի հիշատակին։
Կանադայի Տորոնտո քաղաքում կայացած հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 2:1։ Ռոնալդուն խաղադաշտում անցկացրել է 81 րոպե և աչքի ընկել անվրեպ իրացված 11-մետրանոցով։ Խաղից անմիջապես հետո Ռոնալդուն հագել է ազգային հավաքականի 21 համարի մարզաշապիկը, որով ժամանակին հանդես էր գալիս Ժոտան։
Ավելի ուշ պորտուգալացիների առաջատարը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ նվիրված հաղթանակին.
«Մենք հաղթեցինք հանուն մեզ, հանուն Դիոգուի և հանուն Պորտուգալիայի։ Գնացի՛նք»,- գրել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, զոհվել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով. նրանց ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բռնկվել։
1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։ Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

























































