Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի հերթական խաղում ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Ամերիկացիների կազմում հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, բացեց Ֆոլարին Բալոգունը: Երկրորդ խաղակեսում ԱՄՆ-ի հավաքականը հայտնվեց բարդ իրավիճակում և մնաց թվային փոքրամասնության մեջ. 64-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո նույն Բալոգունը ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Չնայած 10 հոգով մնալուն, ամերիկացիները ոչ միայն պահպանեցին առավելությունը, այլև խաղավերջում՝ 82-րդ րոպեին, Մալիկ Թիլմանի խփած գոլի շնորհիվ կրկնապատկեցին հաշիվը՝ վերջնականապես վճռելով դիմակայության ելքը:
Այս հաղթանակի շնորհիվ ԱՄՆ-ի ազգային հավաքականը շարունակում է պայքարը և դուրս է գալիս մունդիալի 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու Բելգիայի ընտրանու հետ:
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
























































