Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Բելգիայի հավաքականը անհավանական կամային որակներ դրսևորեց և 0-2 հաշվով պարտվելիս կարողացավ բեկել խաղի ընթացքն ու լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթել Սենեգալին։
Սենեգալցիները հիանալի էին դասավորել հանդիպումը և երկու գնդակի առավելություն էին ստացել Հաբիբ Դիարայի՝ 25-րդ և Իսմաիլա Սառի՝ 51-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։ Թվում էր, թե աֆրիկյան թիմը մոտ է հաջորդ փուլ դուրս գալուն, սակայն հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում բելգիացիները պարզապես փրկեցին խաղը։
86-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ընդամենը երեք րոպե անց՝ 89-րդ րոպեին, Յուրի Տիլեմանսը վերականգնեց հավասարությունը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Դրամատիկ հանգուցալուծումը գրանցվեց լրացուցիչ ժամանակի հենց վերջին վայրկյաններին. 120+5-րդ րոպեին, VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց նույն Յուրի Տիլեմանսը՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ պարգևելով Բելգիային։
Այս ծանրագույն հաղթանակի շնորհիվ Բելգիայի ազգային հավաքականը նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ մրցելու է ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա զույգի հաղթողի հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































