Մոսկվայի «Դինամոյի» նախկին կենտրոնական հարձակվող Դմիտրի Բուլիկինը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել «Ալ-Ահլին»։
«Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհամաձայնվեր տեղափոխվել Սաուդյան Արաբիա՝ հաշվի առնելով այն պայմանները, որոնք առաջարկում են Սպերցյանին։ Նրան կարելի է միայն հաջողություն մաղթել»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ռուսական մամուլը։
Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ «Ցլերի» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Էդուարդն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































