Շվեդիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչից Նիդերլանդների ազգային հավաքականի դուրս մնալու վերաբերյալ։
«Կումանն է այս պարտության մեղավորը։ Ես պարզապես չճանաչեցի նիդերլանդական թիմին։ Նրանք ցույց չտվեցին իրենց ինքնությունը։ Դա ինձ շատ բարկացրեց։ Ֆուտբոլիստներն իրենց անհարմար էին զգում խաղադաշտում և չկարողացան դրսևորել իրենց հարձակման գծում։ Սարսափելի խաղ էր, և դրա համար մեղավոր է գլխավոր մարզիչը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Voetbal Primeur պարբերականը։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների և Մարոկկոյի միջև հանդիպման խաղային ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ռոնալդ Կումանի սաները 2-3 հաշվով զիջել էին աֆրիկյան ընտրանուն՝ լքելով մրցաշարը։
























































