Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է իր ապագայի մասին՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից սենսացիոն կերպով դուրս մնալուց հետո։
Հիշեցնենք, որ Մունդիալի 1/16 եզրափակիչում գերմանացիները պարտություն կրեցին Պարագվայի ընտրանուց (1-1, 3-4) և ավարտեցին իրենց ելույթները մրցաշարում։
«Ես հրաժարական չեմ տալիս։ Եթե Գերմանիայի ֆուտբոլային միությունը ցանկանում է, որ ես մնամ մինչև 2028 թվականը, ես կմնամ։ Եթե ոչ, ապա ես կհեռանամ այս նախագծից»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականից։ Մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։
Հատկանշական է, որ 2014 թվականի աշխարհի հաղթական առաջնությունից հետո Բունդեսթիմը երկու անգամ անընդմեջ չէր կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը, իսկ ընթացիկ մրցաշարը լքեց 1/16 եզրափակիչի փուլում։
























































