Գանացի կախարդ Նանա Կվակու Բոնսամը կանխատեսել է, թե որ հավաքականն է նվաճելու այս տարվա աշխարհի առաջնության գավաթը։
Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ խոստացավ ԱԱ-2026-ի՝ Գանայի դեմ խաղից առաջ անիծել Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնին։ Արդյունքում աֆրիկյան ընտրանին սենսացիոն կերպով խուսափեց պարտությունից՝ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի (0-0), իսկ ինքը՝ Քեյնը, հանդիպման վերջնամասում չկարողացավ իրացնել վտանգավոր գոլային պահը։
«Աշխարհի գավաթը կնվաճեն Կրիշտիանու Ռոնալդուն և Պորտուգալիայի հավաքականը»,- հայտարարել է կախարդը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։
























































