ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Նա միակ ֆուտբոլիստն է, որի մասին կարող եմ ասել, որ ավելի լավն է, քան Պելեն։
Մեսսիի խաղը դիտելը հաճույք է», — Թրամփի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Ավելի վաղ Արգենտինան 3-1 հաշվով հաղթել է Հորդանանին և խմբում առաջին տեղով անցել է 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ։ Մեսսին 6 գոլով գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցանկը։























































